Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 348-ով՝ հասնելով 158296-ի, գրանցվել է մահվան 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1267-ով և հասել 140942-ի, իրականացվել է 2483 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 587540-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3473-ի: Բուժվում է 13881 մարդ։